News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Հանրապետություն» կուսակցությունում չկա մարդ, ով Արտակ Զեյնալյանի պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում աշխատանքի է անցել արդարադատության նախարարությունում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին Շենգավիթում ընթացող «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Եթե ինձ՝ կուսակցության ղեկավարիս հարցնեն՝ դա լավ է, թե՞ վատ, ես կասեմ՝ վատ է. մեզ մոտ շատ իրավաբաններ կան՝ Արսենյան Հովիկից սկսած Գոգինյան Սամվելով ավարտած, ովքեր իրենց աշխատանքի ընթացքում բարի համբավ են թողել, եւ Արտակ Զեյնալյանն էդ մարդկանց հնարավորությունները չի օգտագործում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Զեյնալյանը չի առաջնորդվում բամբասանքներով. «Արտակը չի ասում՝ էս մարդը կաշառակեր է, էս մարդը դաշնակցական է, էս մեկը՝ հանրապետական: Նա ասում է՝ ինձ համար կարեւորն աշխատանքն է, ես պիտի էդ մարդկանց ստուգեմ, ու ասում է, որ դրա համար իրեն 4 ամիս է պետք։ Ասում է՝ 4 ամիս հետո ես կնայեմ՝ էդ մարդիկ իմ առաջադրանքները լավ եմ արել, թե՞ վատ, ուշի ուշով հետեւելու է, թե այդ մարդիկ գնացե՞լ են որոշակի գործարքների, թե՞ ոչ: Եվ եթե որեւը մեկն իր գործը վատ արած լինի, այդ մարդուն կազատի»,- հայտարարեց նա՝ նշելով, որ Երեւանին հենց նման ղեկավար է հարկավոր։

Նրա խոսքով՝ Արտակ Զեյնալյանն իր գործունեության ընթացքում առնչվել է տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց՝ բժիշկների, ազատամարտիկների, իրավապաշտպանների։

«Էս մարդիկ իրենց քվեն տալու են Արտակ Զեյնալյանին, որովհետեւ բժիշկն ուզում է, որ Երեւանի քաղաքապետը բժիշկ լինի, իրավապաշտպան ուզում է, որ քաղաքապետն իրավապաշտպան լինի, ազատամարտիկն ուզում է, որ քաղաքապետն իր հոգսը հասկացող լինի»,- հայտարարեց Արամ Սարգսյանը

Պատգամավորի բնորոշմամբ՝ Արտակ Զեյնալյանն ընդհանրապես սուտ խոսել չգիտի, եւ մարդկանց գնահատում է իրենց կատարած աշխատանքով. «Էս թիմն է, որ առաջիկայում լուրջ ներդրում ու անելիք է ունենալու Հայաստանի քաղաքական կյանքում»:

Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքը միավորում է «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները: «Լույս» դաշինքն ընտրություններում առաջադրել է ավագանու 111 թեկնածու: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ