News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ, որը նվիրված էր Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին: Հանդիպումը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ ԵՄ-ում ՖՄԿ մշտական ներկայացուցչության և  Բելգիայում Կանադայի դեսպանության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցեցին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Բրյուսելում հավատարմագրված 85 դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ:

Բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ով կարևորեց Երևանում  կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախօրեին Բրյուսելում ֆրանկոֆոն համայնքի նմանօրինակ ակտիվ մասնակցությունը հավաքին:

Այնուհետև ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով մասնավորապես նշեց, որ Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին, և համոզմունք հայտնեց, որ այն կանցնի բարձր մակարդակով և մեծ հաջողությամբ:

Նիստի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն և ցուցադրվեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթաժողովին նվիրված տեսաֆիլմը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ