News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Իրանը հուսով է, որ Արակ ծանր ջրային ռեակտորի վերականգնման նախագծի իրականացման հարցում Մեծ Բրիտանիան որոշիչ դեր կխաղա։ Այս մասին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր համաժողովի ամենամյա հերթական 62-րդ նստաշրջանում Բրիտանիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Ատոմային էներգետիկ կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին՝ տեղեկացնում է Mehr-ը։

Սալեհին, ընդգծելով հատկապես տնտեսական եւ ակադեմիական ոլորտներում երկկողմ հարաբերությունների կարեւորությունը, կոչ է արել Մեծ Բրիտանիային երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար օգտվել Իրանի ատոմային համաձայնագրի հնարավորություններից։

Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոբին Գրայմսն իր հերթին նշել է, որ Լոնդոնն Իրանի ատոմային համաձայնագրի կողմնակիցն է, եւ այն փաստը, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է Արակ ջրային ծանր ռեակտորի կառուցման աշխատանքներում փոխարինել ԱՄՆ-ին, վկայում է այդ մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news