News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալիացի դեռահասը, ով խոստովանել է, որ ասեղներ է դրել ելակի մեջ, ձերբակալվել է՝ գրում է BBC-ն։ Հատապտուղները, որոնց մեջ եղել են ասեղները, երկրով մեկ խառնաշփոթ են առաջացրել։

Ինչպես հաղորդվում է, տղան ելակի մեջ ասեղները դրել է զվարճանալու համար։ Ասեղների հայտնաբերման առաջին դեպքերը տեղի են ունեցել Քվինսլենդ նահանգում, այնուհետեւ միրգը հանդիպել է նաեւ ուրիշ նահանգներում։ Գնորդները նաեւ հայտնել են խնձորի եւ բանանի մեջ մետաղյա առարկաների մասին։

Քվիսլենդի իշխանությունները հայտնել են, որ որոշ գործընկերներ՝ Ռուսաստանից եւ Բրիտանիայից, արդեն արգելել են Ավստրալիայից ելակի ներմուծումը, իսկ հարեւան Նոր Զելանդիան տեղեկացրել է, որ մտադիր է հավաքել ավսրալիական ելակը սուպերմարկետներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ