News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվան ողջունում է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ղեկավարների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ողջունում ենք պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել սեպտեմբերի 18-20-ը Պխենյանում Կորեայի Հյուսիսի եւ Հարավի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում։ Միջկորեական գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում կողմերը հաստատել են Կորեական թերակղզին խաղաղության գոտի դարձնելու իրենց ձգտումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշում է, որ գագաթաժողովում ընդունված որոշումները համապատասխանում են կորեական հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզին», որ մշակել էին Ռուսաստանը եւ Չինաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ