News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շատ շնորհակալ եմ, որ պարոն վարչապետը արձագանքել է, կարծում եմ փաստերը, որ այսօր տրամադրել եմ Ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր ամենաանբարո, ամենախուլիգան, ամենանբարոյական հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ Մատենադարանի հարակից տարածքում անցկացվող քարոզարշավի ժամանակ։

Նա հավաստեց, որ չի ներելու. «Ամբողջ կյանքս դնելու եմ, որ դուք բոլորդ՝ հատ–հատ, իրավական հարթության մեջ պատասխան տաք դրա համար։ Սա ես դարձնելու եմ իմ կյանքի նպատակը»։

Զոհրաբյանը զգուշացրեց, որ առաջիկա օրերին միջազգային կառույցներից շատ կոշտ եւ խիստ գնահատականներ են հնչելու. «Դուք ամենավատ ծառայությունը մատուցեցիք Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»։ 

«Որքան հայհոյել եք, այնքան իմ վարկանիշը բարձրացել է, որովհետեւ սթափ, ադեկվատ մարդիկ, որոնք, այո, մեր երկրում կան, շատ են, բազմաթիվ են, հասկացել են, որ դուք ոչնչություն եք»,–ասաց քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն։

Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Փաշինյանին լրագրողները հարց էին ուղղել քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռորի ահազանգի մասին։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքն անպայման կզբաղվի, տեսնի՝ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ։ Դիտարկմանը՝ արդյոք  որեւէ թեկնածուի դեմ աշխատանք չի՞ տարվում, վարչապետը պատասխանել էր. «Ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը»։ 

Նշենք նաեւ, որ Ոստիկանությունն այսօր Նաիրա Զոհրաբյանից կոնկրետ փաստեր էր պահանջել նախընտրական տեռորի մասին։ Զոհրաբյանը տրամադրել էր, իր խոսքով, Սփյուռքի եւ Կրթության նախարարությունների որոշ աշխատակիցների, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի ավագանու անդամների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ֆեյսբուքյան հայհոյական գրառումներ, ինչպես նաեւ իր հասցեին սպառնալիքի փաստեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ