News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կարելի էր գլոբալ առեւտրային վեճերի կարգավորման մարմին ստեղծել առանց ԱՄՆ-ի, սակայն հստակ չէ՝ Վաշինգթոնն արդյոք կաջակցեր այդպիսի կազմակերպությանը: Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն, փոխանցում է Reuters-ը:

Ազեւեդոն զգուշացրել է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների (ԱՄՆ-ի եւ Չինաստանի) միջեւ առեւտրային տարաձայնությունները կարող են անցնել այլ ոլորտներ: Այս պատճառով ԱՀԿ-ն կենտրոնացել է 2 երկրների միջեւ երկխոսության ակտիվացման փորձի վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հանդես է եկել ԱՀԿ-ի դեմ, իսկ նրա վարչակազմն արգելափակել է ԱՀԿ վերաքննիչ պալատում նշանակումները՝ կապված գործող առեւտրային դատավորների գործունեության ժամկետի ավարտի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ