News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել բուհերի խորհուրդների ֆունդամենտալ փոփոխությանը։

Հիշեցնենք, որ առայժմ խորհուրդներում դեռ հանրապետականներ են եւ նախկին պաշտոնյաներ։ Եթե գնում ենք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ, տակտիկական կոպիտ սխալ կլինի բուհերը թողնել ՀՀԿ-ի ազդեցության դաշտում։

Եվ չնայած այսօրվա իշխանություններն ընդդիմություն եղած ժամանակ քարը քարին չէին թողնում՝ բողոքելով կրթական համակարգի կուսակցականացումից, կարծես թե որոշել են՝ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ կարգել սոցապնախարար Մանե Թանդիլյանին, որն այդ բուհի շրջանավարտ է՝ փոխարինելով Գալուստ Սահակյանին, Բժշկական համալսարանի խորհրդի նախագահ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Արմեն Աշոտյանի փոխարեն։

Շիրակի համալսարանի խորհրդի նախագահ է դարձել Լեւոն Բարսեղյանը։ Առ այս պահը որոշված չէ, թե ով է ԵՊՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու Սերժ Սարգսյանին։

«Բուհերի կառավարման խորհուրդները պետք է վերանայվեն, բայց եթե նախկինները փոխարինվեցին ներկա իշխանությունների ներկայացուցիչներով, ապա՝ «նու պագադի, զայեց»․ դա ուղիղ հարված է հեղափոխության թիկունքին, ու թե այդպես եղավ, մենք մեր քայլերն անպայման անելու ենք, իսկ ես չեմ լռելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու անդամ, այդ խնդրի դեմ մշտապես պայքարած Անահիտ Բախշյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայոց աշխարհ». Ընտրություններն ավարտվեցին խնդիրները մնացին. Պոպուլիզմ եւ իրականություն
Կառավարությունն այս փուլում խնդիր ունի կանգնեցնել նախ եւ առաջ տնտեսության հետընթացը, թեպետ խոստացել է իրականացնել տնտեսական հեղափոխությունն ու թռիչքաձեւ աճը...
«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյանը եւ Հովհաննես Իգիթյանը պաշտոն կստանան ԱԺ-ում
Վերջինս խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին…
«Հրապարակ». ԱԺ-ում մեծ «ուբոռկա» է սկսվել. «վիպ» համարները մասնատվում են
Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը...
«Փաստ». Սերժ Սարգսյանին փոխարինելու հարց կդրվի՞. ՀՀԿ-ում խուլ դժգոհություն կա նրա նկատմամբ
Սակայն մեծ մասն աննպատակահարմար է գտել այս փուլում իրավիճակը սրել...
«Հրապարակ». Բուլկի Արամը փախե՞լ է
Ինչպես հայտնեց աղբյուրը՝ պատահական չէ, որ Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, իսկ Արմեն Խաչատրյանն՝ այլեւս ոչ...
«Ժողովուրդ». Որ նախարարությունները կմիանան, եւ ինչ տեսք կունենա ԱԺ ղեկավար կազմը
Իսկ թե ո՞վ կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը...
Ամենաշատ
Partner news