News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վաշինգթոնում հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Մոնղոլիայի վարչապետ Ուհնագիյնա Հուրելսուհին ուղտի բրդից վերմակների համար, որ նվիրաբերվել էին «Ֆլորենս» փոթորկից տուժածներին, նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փոխնախագահը նախագահ Թրամփի եւ ամերիկացի ժողովրդի անունից Մոնղոլիային շնորհակալություն է հայտնել «Ֆլորենս» փոթորկի հետեւանքով տուժածներին 100 հազար դոլար գումարի ուղտի բրդից վերմակներ նվիրելու համար»,- հայտնել են Սպիտակ տանից:

Փենսը եւ Հուրելսուհը քննարկել են նաեւ առեւտրի եւ ներդրումների հարցերը, Մոնղոլիայի աջակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը եւ պաշտոնական Ուլան Բատորի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցներին հետեւելու հարցը:

Հիշեցնենք, որ «Ֆլորենս» փոթորիկը ԱՄՆ ատլանտյան ափերին է հասել ուրբաթ՝ առաջացնելով հորդ անձրեւներ եւ ջրհեղեղներ: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 37 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ