News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչեւ այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։

Հիշեցնենք, ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը պաշտոնական Թբիլիսին արգելել էր սեպտեմբերի 15-ից, սակայն օրերս հայտնի դարձավ, որ արգելքը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանից մի քանի տասնյակ բեռնատար մեքենաների վարորդներ 2-3 ժամով փակել էին Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ այսպիսով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով։

Հայկական բեռնատարները 2-3 ժամ փակել են Բագրատաշենի անցակետը․ նրանք բողոքում էին Վրաստանի կառավարության նոր որոշման դեմ

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news