News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի որոշմամբ, հետաձգվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպու¬թյան գործունեությունն սկսելու ժամկետը:

Նշենք, որ այս տարվա մարտի 1-ի որոշմամբ ստեղծված ՊՈԱԿ-ը պետք է իր գործունեությունն սկսեր սեպտեմբերի 1-ից, սակայն այդ ժամկետը հետաձգվում է մինչեւ 2019 թվականի հունվարի 15-ը:

Այս հարցն ընդգրկված է կառավարության չզեկուցվող հարցերի շարքում:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանումը եւ վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումն է:

Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ի ստեղծման արդյունքում վերջինիս գործունեության արդյունավետությունը երաշխավորելու եւ քրեակատարողական առողջապահական համակարգում առկախնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է ապահովել ՊՈԱԿ-ի գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բոլոր պայմանները, բարձրացնել բժշկական անձնակազմի աշխատավարձերի սահմանաչափերը, որպեսզի ստեղծվեն բժշկական անձնակազմի համար աշխատանքային ավելի բարենպաստ եւ գրավիչ պայմաններ:

Հաշվի առնելով այն, որ վերը նշվածը պահանջում է«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության»-ը հատկացվող ֆինանսական միջոցների առավել մանրամասն ֆինանսական գնահատում, ըստ այդմ համալիր ուսումնասիրության իրականացում եւ ֆինանսավորման արդյունքում ՊՈԱԿ-ի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովում՝անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել ՊՈԱԿ-ի գործունեությունը սկսելու ժամկետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ