Ճապոնիայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամները, որոնք ներկայումս իշխանության են, Սինձո Աբեին վերընտրել են որպես նախագահ, հաղորդում է Gazeta-ն` հղում անելով Kyodo-ին:
Ինչպես նշվում է, քվեարկության ժամանակ Աբեն կարողացել է 810 հնարավորից 533 ձայն ստանալ, իսկ նրա հակառակորդ, ճապոնացի քաղաքական գործիչ Սիգերու Իսիբան` 254:
Քվեարկության արդյունքների համաձայն, այսպիսով Աբեն մինչեւ 2021 թվականը կմնա երկրի կառավարության ղեկավար, եթե ԼԴԿ-ն իշխող կուսակցություն լինի: