News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թունավոր մեդուզաներ՝ զանգի նմանվող մարմնով կուբամեդուզաներ են հայտնվել Իտալիայի Ապուլիա շրջանի լողափերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեդուզաների այս տեսակը բնակվում է Ատլանտյան օվկիանոսում։ Գիտնականների կարծիքով՝ Ադրիատիկ ծովում նրանց հայտնվելը պայմանավորված է մեդուզաների թրթուրներով սնվող ձկների որսի պատճառով և այդպիսով նրանց արտակարգ բազմանալու հետ։ 

«Մեդուզաներն ափին են մոտենում ծովափի արհեստական լուսավորման պատճառով, ուստի դրանցից խուսափելու համար զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում չլողալ ծովում գիշերային ժամերին: Իսկ խայթոցի դեպքում հարկավոր է անմիջապես մշակել վնասված հատվածը տաք ջրով ու ամոնիակով եւ դիմել բժշկական օգնության»,-նշել է կենսաբան Լուկրեցիա Չիլենտին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ