News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն ընդունել է  հոկտեմբերի 22-ից 24-ը Երեւանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պաշտոնական օպերատոր, ՌԴ «Ռոսկոնգրես» կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության եւ «Բիզնես Արմենիայի» պատասխանատու աշխատակիցները։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին, Հակոբ Ավագյանը նշել է, որ նախարարությունը, որպես միջոցառման պատասխանատու, չափազանց շահագրգռված է համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են համաժողովի անցկացման կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր՝ ծրագրում նոր թեմաների ավելացման առաջարկություններից մինչեւ միջոցառման վայրում համապատասխան պայմանների ստեղծումը, մասնակիցների տեղավորման ապահովումը եւ այլն։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ եղել են առաջարկություններ, տրվել են կոնկրետ հանձնարարականներ ինչպես նախարարության համապատասխան ստորաբաժանման, այնպես էլ «Բիզնես Արմենիայի» պատասխանատուներին։

«Ռոսկոնգրեսի» ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լինել մշտական կապի մեջ, պարբերաբար տեղեկատվություն փոխանակել ընթացիկ աշխատանքի եւ առաջացող խնդիրների վերաբերյալ՝ վերջիններիս մասով օպերատիվ լուծումներ գտնելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ