Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում փետրվարի 6-ին արտակարգ միջադեպ է եղել:
ԼՂՀ ՊԲ քարոզչության եւ լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ արտակարգ միջադեպի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գեւորգ Անդրանիկի Կոտինյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն:




























