News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից առաջ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ֆրանսերեն են սովորելու:

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ձեր սեղաններին դրված է ՀՀ ոստիկանության նվերը կառավարությանը եւ ոչ միայն կառավարությանը՝ հայ-ֆարնսերեն զրուցարան, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երեւանում: Սա մեծ իրադարձություն է մեզ համար եւ լավ առիթ, որ մեր իմացած լեզուների թիվն ավելացնենք: Նոր Հայաստանում ճիշտ կլինի, եթե ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան եւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ այս ուղղությամբ եւս մեկ քայլ անենք»,-ասաց վարչապետը:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ այդ զրուցարանները լինելու են ոստիկանների մոտ. «Տպաքանակը բավարար է, որ ոստիկանության այն ծառայողները, որոնք շփվելու են հյուրերի հետ, ունենան»,-ասաց Օսիպյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ