News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի իր նիստում որոշեց նվազեցնել «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հա կիսափակ ջերմոցային համալիր կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը եւ երկարաձգել իրականացման ժամկետը:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ սա «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերությունների ծրագիրն է, որով նախատեսվում է լոլիկի արտադրության ջերմոց եւ բորբոսի պանրի արտադրության արտադրամաս ստեղծել:

Նշենք, որ ներդրումային ծրագրով լոլիկի արտադրության ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել էին մոտ 133 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2018 թվականի ամռանը։ Մինչդեռ ներդրումային ծրագրի ֆինանսավորման եւ ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետներով, ինչպես նաեւ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիային մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժիներատեխնիական առաջարկում համապատասխան փոփոխություններով  պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ներդրումների ծավալներում եւ շինարարության ավարտի ժամկետներում կատարելու փոփոխություններ եւ ներդրումային արժեքը սահմանել 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբերին։

Նախատեսվում է շուրջ 88 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչեւ 2020 թվականը ամայացած 60 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700  մշտական աշխատատեղ, կընդլայնվի ջերմոցային արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալները։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ արդեն շինարարությունն ընթանում է:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ 133 մլն դոլարի ներդրումային ծրագիրը նվազում է մինչեւ 88 մլն դոլարի: Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես պարոն Հարությունյանի մտահոգությունը հասկանում եմ հետեւյալ կերպ. Խոստացվել է X քանակի ներդրում եւ նվիրաբերվել է հող: Հիմա պակասեցնենք, հետո էլի պակասեցնենք, վերջում ներդրումը չլինի, լինի այնպես, որ հողը նվիրեցինք իրեն: Եթե մենք ունենք երաշխիքներ, որ ներդրումները իրականացվելու է, դա այլ թեմա է»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ ներդրումները նվազել են ոչ ներդրողի մեղքով, այլ «Երեւան ՋԷԿ»-ի, որը պարզվում է, այդքան էլեկտրաէներգիա չի կարող տրամադրել:

Արայիկ Հարությունյանն էլ նկատեց. «Բա ներդրումային ծրագիրը քննարկելիս դա հաշվի չի՞ առնվել»: Նա առաջարկեց հարցը եւս մեկ անգամ քննարկել:

Նիկոլ Փաշինյանը եւս առաջարկեց հասկանալ, թե արդյոք ներդրումներն սկսվել են եւ աշխատանքն առաջ է գնում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց ծրագիրը հաստատել, բայց պայման դնել, որ եթե ներդրումները չարվեն կամ կիսատ արվեն, հողը հետ ենք վերցնում:

Ի վերջո, որոշումն ընդունվեց: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի որ պայմանագիրը կնքվել է Երեւանի քաղաքապետարանի հետ, ապա այժմ եւս որոշումը պետք է ուղարկվի Երեւանի ավագանի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ