News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արծվաշենցիները այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարության դիմաց բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով իրենք համար կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը։

«Մենք հայրենիք ենք կորցրել, 5 հազար հեկտար տարածք ենք կորցրել։ 2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։ Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքւմ, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Արծվաշենցիները՝ որպես տեղահանվածներ ծվարել են Ճամբարակում՝ խարխուլ տներում, որոնց մեծ մասը քանդման ենթակա է։ Սա քաղաքական պահանջ չէ, սա ժողովրդական պահանջ է իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրին հրավիրելու համար»–պարզաբանեց «Արծվաշեն եւ որդիներ» հայրենակցական միության նախագահը։

Արծվաշենցիները շեշտում են՝ օգնություն չկար եւ նախկին կառավարության կողմից, չկա եւ գործող կառավարության կողմից.

«Պետության կողմից ոչ մի դրական փոփոխություն չկա։ Փոխհատուցման որոշումը կա, բայց գրեթե ոչինչ չենք ստացել։ Նախկին կառավարությունը կամավոր Արծվաշենը հանձնել է ադրբեջանցիներին։   Մենք կամավոր չենք լքել մեր տարածքները, եկել ենք Ճամբարակ, ուր ապրում են մալականները, որոնց տները կավից են , հնարավոր չի ապրել։ Ճամբարակի տարածքը սահմանամերձ գոտի է, մենք մնացինք այնտեղ եւ սահմանը պաշտպանեցինք, բայց նախկին կառավարությունը մեզ թողեց փողոցներում։ Ամեն առավոտ արթնանում ենք մտքով, որ կարող է մի բնակարան փլված լինի։ 1992 թվականից մինչ օրս այնտեղ ենք ապրում։ Մենք մինչ հիմա 360 հազար ենք ստացել, սակայն ամենաքիչը 20 հազար դոլար է պետք ամեն բնակչին բնակարանի համար»,–նշեց կառավարության դիմաց հավաքված արծվաշենցիներից մեկը։

Արծվաշենցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ։ «Իմանանք՝ ինչ ենք անում, եթե լուծում չտրվի, կհեռանանք Ռուսաստան։ Մեր միակ հույսը վարչապետն է»,–նշում են նրանք։

Տպել
Ամենաշատ