News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի տեղակալ Բոյանա Ուրումովայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը եւ անդրադարձել իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող մի շարք խնդիրների: Քննարկվել է նաեւ Հայաստանի՝ ԵԽ մի շարք կոնվենցիաներին միանալու հարցը:

Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը, գործընկերներին  ներկայացրել է քննարկվող ոլորտում առկա իրավիճակը եւ ակնկալվող զարգացումները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական եւ միջազգային իրավական երաշխիքների ամրապնդման համատեքստում:

Տպել
Ամենաշատ
Partner news