News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ երկրների շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը բնութագրվում է բացասական գործընթացների աճով: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում:

Գեներալը, նշել է, որ արեւելաեվրոպական տարածաշրջանում արդեն մի քանի տարի հիմնական ապակայունացնող գործոններից մեկը մնում է Ուկրաինայի հարավ-արեւելքի հակամարտությունը: Զինադադարի պայմանները չեն կատարվում, երկրի ներուժը ոչնչացվում է, եւ այդ ֆոնի վրա Ուկրաինայի իշխանությունները ակտիվորեն իրենց հնարավորությունները համապատասխանեցնում են ՆԱՏՕ-ի չափանիշներին: Դրա համար օգտագործվում են օտարերկրյա պետությունների միջոցները, ներգրավված են արտասահմանյան հրահանգիչներչը: Միայն ԱՄՆ-ն մտադիր է հաջորդ տարի մոտ 250 մլն դոլար տրամադրել: Պայմաններ են ստեղծվում Ուկրաինային որպես ՌԴ-ի եւ նրա դաշնակիցների հակառակորդներից մեկն օգատգործելու համար, ընդգծել է Սիդորովը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ մասնակցությամբ տեղի է ունենում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ռազմականացում, հարվածային, հարձակողական ներուժի ավելացում:

Բարձր կոնֆլիկտային ներուժը պահպանվում է Անդրկովկասում, նշել է Սիդորովը: Նրա խոսքով, գլխավոր գործոնը, որը նպաստում է դրան, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն են, որոնք ձգտում են իրենց ազդեցությունը տարածել Վրաստանում:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել պետությանը դաշինքի կազմ ընդունելու ծրագրերից:

Վրացական տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստության ծրագրերով կանոնավոր զորավարժություններ են անցկացվում: Միայն 2 տարվա  ընթացքում ԱՄՆ-ն ավելի քան 100 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Վրաստանին:

Այսպիսով, Վրաստանի ղեկավարությունը կաջակցի Վաշինգթոնի ցանկացած հակառուսական ձգտումներին` տարածաշրջանում սպառնալիք ստեղծելով: Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը ամենամեծ մտահոգությունն է առաջացնում, այն բխում է «Իսլամական պետություն» կազմակերպությունից, - ընդգծել է   Անատոլի Սիդորովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ