News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին 2 տոննա արժեքավոր մացուտակե սունկ է նվիրել՝ ի հիշատակ Փհենյանում իրենց հանդիպման, Սեուլում կայացած ճեպազրույցում հայտնել է նախագահական աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ նշվող հիշատակության օրվա առիթով սնկերը կուղարկվեն բաժանված ընտանիքների անդամներին, որոնք դեռեւս ոչ մի անգամ չեն կարողացել հանդիպել Հյուսիսում գտնվող իրենց ազգականներին:

«Մենք ընտրել ենք առավել տարեց տարիքի մոտ 4 հազար մարդու, եւ նրանցից յուրաքանչյուրը կստանա 500 գրամ սունկ՝ աշնանային հիշատակության օրվա առթիվ»,- ասել է աշխատակազմի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ Կիմ Չեն Ընի նվիրած 2 տոննա սունկը օդանավով Սեուլ է հասցվել լուսաբացին:

Մուն Չժե Ինը Հյուսիսային Կորեա այցն ավարտել է եւ ուղեւորվել Սեուլ: Հարավային Կորեայի նախագահը Փհենյանում է սեպտեմբերի 18-ից: Հանդիպումների արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել Կորեական թերակղզին միջուկային զենքից եւ պատերազմի սպառնալիքից ազատելու ջանքերը շարունակելու մտադրությունների մասին: Բախումների կանխման եւ անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումներն արտացոլվել են համաձայնագրում, որը առաջնորդների ներկայությամբ ստորագրել են երկու կորեական պետությունների պաշտպանության նախարարները:

Մուն Չժե Ինն առաջիկայում Կիմ Չեն Ընին Սեուլ է հրավիրել, եւ հրավերքն ընդունվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ