News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գազալցակայաններում ու ամենուր տեղադրած խաղային ապարատները պետք է դուրս բերվեն եւ դա պետք է անել հնարավորինս արագ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավավության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ: Փաթեթը ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Ալեն Սիմոնյանը:

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ ներկայացված փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է առաջարկվում է ստուգման պահանջ դնել տարիքային այն քաղաքացիների համար, որոնք մասնակցում են խաղին, առաջարկվում է սահմանափակել մոլախաղերով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մասնակցությունը, եւ նախատեսվում է որոշակի կարգ՝ այդ սահմանափակումը կիրառելու համար:

Առաջարկվում է նաեւ սահմանափակել վիճակախաղերի տարածքները, մասնավորապես, կիրառել այն մոտեցումը, որը այսօր գործում է խաղատների համար, այսինքն դրանք կարող են կազմակերպվել միայն 4 քաղաքներում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան եւ Մեղրի:

Առաջարկներով սահմանափակում է առաջարկվում նաեւ կանխիկ միջոցների հաշվի խաղին մասնակցելը, նաեւ հանրային օբյեկտներում արգելափակել նման խաղերի կազմակերպիչների կայքերը:

Այնուհետեւ Ջանջուղազյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունները:

Մասնավորապես, առաջարկվում է ֆինանսական երաշխիքի առկայության պահանջ սահմանել, որը կապահովի  շահումային ֆոնդի խաղարկությունների ողջ ընթացքը և ուղղված կլինի մասնա¬կից¬ների շահերի պաշտպանության ապահովմանը: Պետք է նաև սահմանել  ֆինանսական երաշ¬խիքի նկատմամբ պահանջներ, որոնք ուղղված կլինեն վիճակախաղի մասնակիցների շահերի պաշտպանությանը:

Ինչ վերաբերում է հանրային օբյեկտներում նման խաղերի կազմակերպիչների կայքերի արգելափակման առաջարկին, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախ դա լրացուցիչ ախսերի հետ է կապված, երկրորդ խտրական մոտեցում կլինի, քանի որ դա կվերաբերի միայն ՀՀ-ում գրանցված կազմակերպություններին, իսկ ոչ ՀՀ տարածքում գրանցվածների կայքերը կմնան հասանելի: Ջանջուղազյանն առաջարկեց ձեռնպահ մնալ այդ առաջարկից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նկատեց, որ եթե լինեն սահմանափակումներ, դրանք վերաբերելու են հայկական կազմակերպություններին, մյուսներին չեն վերաբերելու. «Ես արդեն ոլորտի ներկայացուցիչներից մտահոգություններ եմ ստացել, որ իրենց հետ բավարար չափով քննարկումներ չեն եղել: Կարծում եմ՝ այս փուլում, ակնհայտ է, որ նախագիծը հավելյալ քննարկումների կարիք ունի: Այս ոլորտում լուրջ խնդիրներ ունենք, որը պայմանավորվել ենք, որ կլուծենք: Այս փուլում մեր պայմանավորվածությունը պետք է լինի, որ այս առաջարկություններում նախագիծն ուղարկվի, բայց քննարկումները շարունակվեն»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ եթե այս ոլորտի գործունեությունը թույլ տրվի իրականացնել միայն 4 քաղաքներում, աշխատատեղերի լուրջ կրճատում է լինելու, խոսքը մի քանի հազար մարդու մասին է. «Այս հարցում պետք է զգույշ լինենք եւ ուշադիր: Սա պետք է անել փուլային եւ զգույշ»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ գազալցակայաններում շահումով ավտոմատների մասին, նշելով, որ դրանք լուջ պրոբլեմներ են առաջացնում. «Դրանք պետք է այդտեղից հանվեն: Երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշները, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսական աճի առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է: Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, «ղումարբազությունն» է խրախուսվում: Պետք է ոչ մեկը խրախուսենք, ոչ մյուսը:

Ժամկետի հետ կապված, այս խնդիրը պետք է լուծել հնարավորինս շուտ: Երկրորդ, պետք է հասկանալ ու այնպես չանել, որ ոլորտի կազմակերպություններից ոմանք շահեն, ոմանք տուժեն: Առաջնայինը հանրային շահն է, եւ չստացվի, որ մեր քայլով որեւէ ընկերության աջակցում ենք մյուսների հաշվին»:

Փաշինյանը նշեց, որ իրենց քայլարշավի ժամանակ գրեթե բոլոր համայնքներում այդ հարցը բարձրացվել է, անգամ այն մարդկանց կողմից, որոնք տրվում են գայթակղությանը եւ օգտվում այդ ավտոմատ սարքերից:

Նա ընդգծեց, որ ցավոք այսօր Հայաստանի տնտեսությունը բնորոշվում է որպես ոչ տեխնոլոգիական գյուղատնտեսություն ունեցող. «Երկրորդը մոլախաղերի զարգացում, երրորդը ընդերքի արտահանում: Այս տնտեսական կառուցվածքը չի կարող մեզ ձեռնտու լինել: Մենք ուզում ենք, որ տնտեսական կառուցվածքը ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, ՏՏ ոլորտ, թեթեւ արդյունաբերություն, վերականգվող գյուղատնտեսություն եւ մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որ դա տեղի ունենա: Այս ընթացքում մենք որոշակի դժվարություններ ունենալու ենք, բայց պետք է գնալ այդ ուղղությամբ»:

Ի վերջո, կառավարությունը որոշեց, որ իրենց առաջարկություններով նախագիծը կներկայացնեն ԱԺ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ