News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում դեռեւս որոշակի խոչընդոտներ գոյություն ունեն Հայաստանից աշխատուժի ազատ տեղաշարժման համար: Այս մասին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի մասնակիցներին հղած ուղերձում, որը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին Երեւանում: Ուղերձն ընթերցել է փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Միգրացիոն քաղաքականության պետական կարգավորման ռազմավարության փաստաթուղթը եւ այն իրականացնելու 2017-2021 թվականների գործողությունների ծրագիրը, որ ընդունվել էր 2017 թվականին, ուղղված է այս խնդիրների կատարմանը, եւ կարելի է արձանագրել, որ երկիրը որոշակի հաջողությամբ հաղթահարում է դրված խնդիրների լուծումը:

«Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում միջազգային համագործակցությանը հատկապես ԱՊՀ-ի շրջանակում՝ գործընկերությունը զարգացնելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով»,-  իր ուղերձում հավաստիացրել է նախարարը:

Նա նշել է, որ Հայաստանը աշխատուժի դոնոր է, եւ երկրից միգրացիոն հոսքը հիմնականում ՌԴ է ուղղված. հետազոտությունների համաձայն՝ Հայաստանից 95 տոկոս սեզոնային եւ 75 տոկոս  երկարաժամկետ աշխատանքային միգրանտները Ռուսաստան են մեկնում: «ԵՏՄ-ին անդամակցելով՝ մեզ համար նոր հեռանկարներ են բացվել ինտեգրացիոն գործընթացների խորացման առումով: Միության հետ պայմանագիրը տարածաշրջանում միգրացիոն գործընթացներին նոր խթան է հաղորդել, քանի որ Հայաստանից աշխատանքային միգրանտների համար երրորդ երկրների քաղաքացիների համեմատությամբ ավելի ազատական ռեժիմ է ստեղծվել, որը վերջնարդյունքում պայմանավորված է ԵՏՄ 4 անկյունաքարային սյուներից մեկով՝ աշխատուժի ազատ տեղաշարժ»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս պայմանագրի դրույթի իրականացման համար Հայաստանում ստեղծվել են ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների աշխատանքային գործունեությանը նպաստող կարգավորման բոլոր մեխանիզմները: Սակայն չնայած դրան, ԵՏՄ-ում դեռեւս գոյություն ունեն Հայաստանից աշխատուժի ազատ տեղաշարժման որոշակի խոչընդոտներ: Այս հարցերի քննարկումը եւ դրանցով ընդունելի որոշումների կայացումը Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի իրավասությունն է, եւ վստահ եմ, որ Կոմիտեի 6-րդ նիստում ընդունված որոշումները կնպաստեն գոյություն ունեցող խնդիրների լուծմանը»,- եզրափակել է նախարարը:

Փոխնախարար Վաչե Տերտերյանն իր կողմից նշել է, որ հիմնական խնդիրները, որոնց բախվում են ԵՏՄ անդամ երկրներից աշխատանքային միգրանտները, կապված են Աշխատանքային օրենսգրքերի տարընթերցումների, իրավական պաշտպանության անբավարար մակարդակի հետ: «Մենք ԵՏՄ շրջանակում գնում ենք աշխատանքային օրենսդրության փուլային համապատասխանեցմանը, որպեսզի աշխատանքային միգրանտները իրենց հարմարավետ զգան ԵՏՄ անդամ բոլոր երկրներում, բնականաբար՝ փոխադարձության սկզբունքին համապատասխան»,- ընդհանրացրել է Տերտերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին կմասնակցեն ՌԴ եւ ԱՄՆ նախագահների խորհրդականները
Հատկանշական է այն, որ Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական...
ԵՏՄ երկրներում հայկական կոնյակ անվան տակ տարածվող խմիչքները հայկական կոնյակ չեն. Փաշինյանը ելք առաջարկեց
Նրա խոսքով, դրա համար այս պահին առավել մեծ խոչընդոտը արտադրանքի ծավալներն են...
Եվրասիական զարգացման բանկի ղեկավար. Ռուբլին կարող է դառնալ ԵՏՄ-ում վճարման միավորը
Զարգացման բանկերի առանձնահատկությունն այն է, որ դրանք չեն ենթարկվում հիմնադիր անդամների կենտրոնական բանկերին…
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ում ՄԱԿ նմանակի ստեղծման մասին համաձայնագրի նախագծին
Բյուրոյի հիմնական գործառույթներն են լինելու ավիացիոն պատահարների եւ միջադեպերի անկախ հետաքննության ապահովումը ըստ ICAO-ի պահանջների…
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջարկել է արագացնել ԵՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծումը
Գազի ընդհանուր շուկայի ստեղծում նախատեսող պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի 2021 թվականին, որի ստորագրումը նախատեսված է 2022 թվականին…
Հայաստանի տնտեսական աշխուժությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ. Էդուարդ Շարմազանով
Այսօր գտնվելով Թուրքիայում՝ ուզում եմ նշել, որ ժխտողականությունը նոր մարտահրավեր է Եվրասիա մայրցամաքի համար: Պետք է պայքարել ժխտողականության բոլոր դրսեւորումների դեմ...
Ամենաշատ
Partner news