News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Լարված իրավիճակ է ստեղծվել Կառավարության դիմաց։

Այսօր՝ սեպտեմբերի 20–ին, վաղ առավոտից Կառավարության դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիները քիչ առաջ փորձել են անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել Կառավարություն, սակայն, ոստիկանները նրանց թույլ չեն տվել, սկսվել է հրմշտոց։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման իջավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ արծվաշենցիները պահանջում են իրենց համար կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը։

«Մենք հայրենիք ենք կորցրել, 5 հազար հեկտար տարածք ենք կորցրել։ 2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։ Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքւմ, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Արծվաշենցիները՝ որպես տեղահանվածներ ծվարել են Ճամբարակում՝ խարխուլ տներում, որոնց մեծ մասը քանդման ենթակա է։ Սա քաղաքական պահանջ չէ, սա ժողովրդական պահանջ է իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրին հրավիրելու համար»–պարզաբանեց «Արծվաշեն եւ որդիներ» հայրենակցական միության նախագահը։

Տպել
Ամենաշատ