News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Չայկովսկու անվան դպրոցում սովորող աշակերտների ծնողներից դրամահավաքի մասին  դիմում–բողոք Կրթության եւ գիտության նախարարությունը չի ստացել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով այն նկատառումը, որ ծնողները բողոքում են, թե դպրոցում կավիճի, մատյանի փող են հավաքում։

«Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ եւ կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ եւ միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որեւէ դիմում–բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,–նշեց նա։

Տպել
Ամենաշատ