News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 20–ին, Կառավարության դիմաց արծվաշենցիներին խոստացավ հոկտեմբերի 2–ին ընդունել իրենց եւ քննարկել խնդիրը։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ վաղ առավոտից Կառավարության դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիների հետ հանդիպման վարչապետն իջավ այն բանից հետո, երբ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում տեղի ունեցավ։

«Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ»,- ասաց վարչապետն արծվաշենցիներին։

Ցուցարարները համաձայնվեցին եւ հեռացան Կառավարության շենքի մոտից:

Նիկոլ Փաշինյանն այժմ լսում է նաեւ Կառավարության դիմաց բողոքող մյուս քաղաքացիներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ