News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Մոսկվայի իրավապահները բռնել են Ալեքսանդր Սոլժենիցինի տուն-թանգարանի տնօրենին ալմաստի հանքավայրեր գնելու պատրվակով խաբած խարդախին: Խաբեբայի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էր. քննության վարկածով՝ նա գործում էր ոչ միայն արդյունաբերական, այլեւ ամուսնական եւ ավտոմոբիլային խադախումների ոլորտում:

Ինչպես հայտնի է դարձել «МК»-ին, այս տարվա ապրիլին խաբեբան թանգարանի տնօրենին համոզել է 12 մլն ռուբլի ներդնել ալմաստի հանքավայրերում: Նա մշակույթի ոլորտի աշխատակցին ցույց է տվել հանքավայրերի լուսանկարները եւ նույնիսկ փաստաթղթեր: Իրականում «հանքավայրերը» մետրը մետրի վրա չափերով փոսեր էին հեռավոր անդրծովյան երկրներում՝ Պանամայում եւ Սենեգալում: Խարդախը, սակայն, հողը գնել էր եւ ձեւակերպել իբրեւ օգտակար հանածոների արդյունահանման հանքահոր: Բնականաբար, այնտեղ ալմաստի ոչ մի արդյունահանում չէր իրականացվում: Ոստիկաններին զարմացրել է Միռի պողոտայի վրա գնտնվող խաբեբայի բնակարանի տեխնիկական հագեցվածությունը: Նույնիսկ ննջասենյակում տեսախցիկ էր տեղադրված (էլ չասած մուտքի դռների եւ նախասրահի մասին):

Շուտով պարզվել է, որ ձերբակալվածն իր կյանքի համար վախենալու բոլոր հիմքերն ուներ: Տղամարդը 11 անգամ անձնագիրը փոխել է անունը կամ ազգանունը փոխելու պատճառով: Վերջին փաստաթղթով նրա անունը Էդգար է: Խաբեություն էր առկա ոչ միայն փաստաթղթերում, այլեւ խարդախի կյանքում: Նա երկու անգամ գայթակղել է հարուստ հայ օլիգարխների դուստրերին (ստահակն ինքն էլ ծագումով հայ է): Նա գեղեցկուհիներին ներկայացել է դատախազության աշխատակից, կարճ ծանոթությունից հետո նրանց է առաջարկել իր սիրտն ու ձեռքը: Հարսնացուներն ամեն առավոտ արդուկել են նրա համազգեստը եւ աշխատանքի ճանապարհել: Փեսացուն տանից դուրս էր գալիս մոտ ժամը 8-ին, նստում սեւ «Տոյոտա Քեմրին» եւ իբր ծառայության գնում: Բնականաբար, եւ ոչ մի դատախազությունում այդպիսի աշխատակցի մասին տեղեկություն չկար: Իսկ հարսանյաց բանկետից կարճ ժամանակ անց (ամուսնությունը պաշտոնապես չէր գրանցվում) լովելասը գողանում էր նորապսակներին նվիրած փողն ու անհետանում: Դեպքերից մեկի ժամանակ հափշտակված գումարի չափը կազմել է մոտ 300 հազար եվրո:

Խարդախի դեմ 3 քրեական գործ է հարուցվել, հաստատվել է խարդախության եւս 5 փաստ՝ կապված ավտոմեքենաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում տղամարդու կմախք են նկատել
Բանվորները Շուվյալան բնակավայրում բախվել են սարսափելի դեպքի…
Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի զոհերը, վերջին տվյալով, չորսն են
07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ...
Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը՝ ապօրինի ջրօգտագործո՞ղ
Հերթական անգամ երեք կառույցների ներկայացուցիչները փորձել են մտնել ձեռնարկության տարածք՝ ջրագծերն ուսումնասիրելու նպատակով...
Սյունիքում ավտովթարի հետևանքով երեք մարդ է մահացել՝ հայրը, մայրը և նրանց 3–ամյա երեխան (ֆոտո)
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը եւ երեխան…
Շիրակի մարզում կոռուպցիոն քրգործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնաս. Դատախազություն
Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 156 ուսումնասիրություն...
Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա որդուն
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ հայտնաբերված դանակն էլ իրենից վտանգ չի ներկայացնում...
Ամենաշատ
Partner news