News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես 1-2 դեպք գիտեմ, երբ ուսուցիչը կամ տնօրենը դպրոցում հորդորել է քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին, որոնք զգուշացվել են, որ նման դեպքեր չլինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե լուրեր կան, որ դպրոցներում ուղղորդումներ են իրականացվում ընտրությունների առումով։

«Մենք ունեցել ենք լուրեր, որոնց ուղղությամբ միջոցներ ենք ձեռնարկել, սակայն եթե ուղիղ՝ կամ ուսուցիչը, կամ ծնողը չի գալիս, ասում՝ այս տնօրենը կամ ուսուցիչը հորդորում է այս մարդու համար քվեարկել կամ ցուցակներ են հավաքում, մենք չենք կարող ուղիղ մեղադրանք առաջադրել այդ տնօրենին կամ ուսուցիչին։ Ես այդպիսի 1-2 դեպք ունեմ, որը զգուշացվել է, որ այդպիսի դեպքեր չլինեն» ,–նշեց նա։

Տպել
Ամենաշատ