News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Վերաքննիչ դատարանը Ադրբեջանի հայցը վարույթ չի ընդունել, որով զրպարտության մեջ էին մեղադրվում ֆրանսիացի 2 լրագրողներ Էլիզ Լյուսեն եւ Լորան Ռիշարը: Այս մասին հայտնում է Հայ դատի եվրոպական գրասենյակը:

Նշենք, որ ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրված իրենց՝ «Cash Investigation» ծրագրում լրագրողները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմն անվանել էին «բռնակալի» ղեկավարությամբ «դիկտատուրա»:

Դատարանը որոշել է, որ Ադրբեջանը, որպես արտասահմանյան պետություն, չի կարող հայց ներկայացնել՝ 1881 թվականին ընդունված մամուլի ազատության մասին օրենքի համաձայն, հայտնում է Le Monde-ը:

Ինքը՝ Էլիզ Լյուսեն նույնպես մեկնաբանել է դատարանի որոշումը՝ իր միկրոբլոգում նշելով, որ Ադրբեջանը պարտվել է «Cash Investigation»-ին եւ հաղթել է խոսքի ազատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ընդդիմությունը մարտի 2-ին հանրահավաք է նախատեսում
Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ ակցիայի կարգախոսները կլինեն՝ ազատություն քաղբանտարկյալներին, օֆշորներ դուրս բերած միջոցների վերադարձ երկիր...
ԵԱՀԿ-ն դատապարտում է ադրբեջանցի լրագրողի նկատմամբ դատավճիռը
Մեղադրանքները կապված են այն պնդումների հետ, որ Bastainfo.com-ը էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների եւ 2018 թ. Գյանջայի քաղաքապետի վրա հարձակման մասին կեղծ տեղեկություններ է տարածել...
Amnesty International-ը Ադրբեջանը ներառել է ՀԿ իրավունքները խախտող երկրների ցանկում
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանը ներառել է ՀԿ իրավունքները խախտող երկրների ցանկում...
«Լրագրողներ առանց սահմաների»-ն դատապարտում է ադրբեջանցի լրագրողի դատավճիռը
Ադրբեջանը 180 երկրներից կազմված մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 163-րդ տեղն է զբաղեցնում...
«Նախագիծ» ինտերնետ պարբերականը նոր հետաքննություն է նվիրել Ալիեւների կլանի մերձմոսկովյան ունեցվածքին
Ավանի կառուցապատողն իր կայքում երաշխավորում է պոտենցիալ գնորդին գործարքների գաղտնիությունը, քանի որ «հասկանում է այստեղի լսարանի» բնույթը, եւ խոստանում է, որ ավանի տարածք չեն մտնի «կողմնակի անձինք եւ մամուլը»...
Կալանավորված ադրբեջանցի լրագրողը արդարադատության նախարարին կոչ է արել բանտային կերակուր ճաշակել
Նրա խոսքով՝ լրագրողը ստիպված է լրատվամիջոցներով դիմել նախարարին, քանի որ Մամեդովին ուղղված նրա նամակները ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվում է Արդարադատության նախարարին ուղարկել...