News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսպանիային առաջարկել է Սահարայի երկայնքով պատ կառուցել՝ ներգաղթյալների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է  Իսպանիայի ԱԳ նախարար ժոզեպ Բորելը՝ փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ամերիկա-մեքսիկական սահմանին «մեծ եւ գեղեցիկ պատի կառուցումը» 2016թ․ Թրամփի նախընտրական ծրագրի կետերից մեկն էր։ Դրա երկարությունը պետք է ավելի քան 3000 կիլոմետր լիներ։ 2018թ․ օգոստոսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ պատն արդեն կառուցվում է, եւ դրա համար հատկացվել է 1,6 միլիարդ դոլար։

The Guardian-ը նշել է, որ իսպանացիների համար դժվար կլինի նման ծրագիր իրականացնել Սահարայում, քանի որ վերջինս գտնվում է մի քանի երկրների տարածքում, Իսպանիային վերաբերում են միայն երկու անկլավ Մարոկոյի շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ