News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Կատարը էլեկտրական մեքենաների արտադրության գործարան է կառուցում: Առաջին մեքենան կթողարկվի  2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, հայտարարել է Կատարի քաղաքապետրանների եւ էկոլոգիայի նախարարության բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Սեյֆ ալ Քավարին:

«Կատարը մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրական մեքենաների ստեղծման համար արտադրական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչը կնպաստի ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ամենամեծ արտադրող երկիր դառնալուն: Էլեկտրական ավտոմեքենաները կդառնան Կատարի ավտոմոբիլային արդյունաբերության զգալի մասը 2022 թվականին աշխարհի առաջնության մեկնարկին նվիրված առաջին նման մեքենա թողարկելուց հետո», - ասել է ալ Քավարին, հաղորդում է «Փրայմը»:

Կատարում էլեկտրական մեքենաների արտադրությունը կսկսվի բրիտանական նախագծման եւ ինժեներական Arm ընկերության աջակցությամբ, որը գնվել է ճապոնական Softbank խմբի կողմից: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տակաեկի Հայրաման նշել է, որ Կատարում իրավիճակը ներդրումներ է պահանջում:

Գործարանի կառուցումը, որտեղ օրը 24 ժամ 12 կոնվեյեր կաշխատի, 9 մլրդ դոլար կարժենա:

 «Մինչեւ 2025 թվականը, գործարանի նախագծման հզորությունը կլինի տարեկան 500 հազար մեքենա, իսկ 2035 թվականին մենք ակնկալում ենք, որ այն տարեկան կհասցնենք 1 միլիոն մեքենայի: Դա կլինի աշխարհի ամենաառաջատար արտադրություններից մեկը», - եզրափակել է Հայրաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իլոն Մասկը չի կարող ղեկավար պաշտոններ զբաղեցնել Tesla-ում
Այս ամենը հետեւանքներն են Մասկի հուլիսյան թվիթի․․․
Audi-ն 800 միլիոն եվրո տուգանք կվճարի
Ընդ որում, նրանց ուշադրության կենտրոնում ավտոհսկայի Audi եւ Porsche դուստր-ընկերություններն են․․․
Երեւանի ճանապարհներին թույլ հսկողությունը հանգեցրել է ճանապարհային պատահարների թվի աճին. ՀԿ ղեկավար
Ճանապարհներին տեղի ունեցած բոլոր վթարների ընդամենը 10 տոկոսն է բաժին ընկնում աջակողմյան ղեկով ավտոմեքենաներին…
Դուբայում կփորձարկեն առաջին անվարորդ տաքսին
Պարբերականի տվյալներով՝ ավտոմոբիլը հագեցած է տեսախցիկներով եւ սենսորներով․․․
Ղեկը եւ ոտնակները կմնան որպես Porsche-ի անբաժանելի մաս
2017 թվականից Panamera-ի եւ Cayenne-ի համար հասանելի է InnoDrive կրուիզ-կոնտրոլը
Jaguar Land Rover-ը մտադիր է առաջիկա տասնամյակում էլեկտրամոբիլների ուղղությամբ աշխատել
Հաջորդ 5-7 տարիներին ներքին այրման շարժիչով մոդելների հավաքածուն աստիճանաբար կկրճատվի…
Ամենաշատ
Partner news