News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բուքերովյան հեղինակավոր մրցանակաբաշխության (Man Booker Prize) կարճ ցուցակը  հրապարակվել է Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Մրցանակի թեկնածուների թվում են բրիտանացի գրողներ Աննա Բերնսը (Milkman), Դեյզի Ջոնսոնը (Everything Under) եւ Ռոբին Ռոբերթսոնը (The Long Take), երկու ամերիկացիներ՝ Ռեյչել Քուշները (The Mars Room) եւ Ռիչարդ Փաուերսը (The Overstory), ինչպես նաեւ կանադացի Էսի Էդուղյանը (Washington Black)։

Թեկնածուներից յուրաքանչյուրը կստանա 2,5 հազար ֆունտ սթեռլինգ, իսկ մրցանակի չափը 50 հազար է։

Հաղթողը կհայտարարվի Լոնդոնում հանդիսավոր ընթրիքի ժամանակ՝ հոկտեմբերի 16-ին։

Բուքերովյան մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 1969թ․ սկսած։ Մինչեւ 2014թ․ դրա մրցանակակիրներ կարող էին լինել միայն Բրիտանիայի եւ Իռլանդիայի քաղաքացիները։ Այժմ մրցանակը կարող է ստանալ ցանկացած երկրի քաղաքացի, եթե ստեղծագործությունը գրված է անգլերենով եւ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ