News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 19-ին անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 20 դատապարտյալների միջեւ ընթացող պայքարում հիանալի արդյունք ցույց տվեց եւ հաղթող ճանաչվեց Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Առաջնության ավարտին հաղթողները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով:

Տպել
Ամենաշատ