News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների բնակիչը, ով 3 միլիոն դոլար է շահել ակնթարթային վիճակահանությամբ, իր հաջողությունը բացատրել է․․․ չաշխատող բանկոմատով։

Ռոչեսթեր քաղաքի բնակիչ Դենիել Գրինելը գնացել է խանութ՝ վիճակահանության տոմս գնելու, սակայն այնտեղ բանկոմատը չի աշխատել, եւ նա տոմսը գնել է մեկ այլ խանութից։

«Ես հանեցի 40 դոլար, եւ գնելով մի քանի տոմս՝ շահեցի 27 դոլար։ Գումարը ստանալով՝ գնացի այն խանութ, որտեղից ամեն օր գնումներ եմ կատարում, եւ այնտեղ էլ գնեցի մի քանի տոմս։ Այնուհետեւ ես նստեցի իմ ավտոմեքենայի մեջ եւ սկսեցի մաքրել պաշտպանիչ շերտերը։ Տոմսերից մեկը, պարզվեց, ոչ թե երջանիկ էր, այլ առավելագույնս երջանիկ․ ես շահեցի վիճակահանության գլխավոր շահումը։ Դա անհնար էր թվում, ես 10 անգամ վերստուգեցի ամեն ինչ»,- պատմում է Դենիելը։

Այժմ ամերիկացին ծրագրում է անշարժ գույք գնել եւ որդուն պատշաճ ուսման տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ