News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին` ուղեկցությամբ համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանի:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունը ողջունեց նրանց այցը, որի նպատակն է նոր գործակցություն ձեւավորել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ:

Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ համալսարանի կողմից այդ ուղղությամբ արդեն իսկ գործադրված ջանքերին` մասնավորապես Հայաստանի Ամերիկյան համալսարանի կայացման գործում ունեցած կարեւոր ներդրմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ կրթական ասպարեզում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծումը կարող է  լուրջ հիմք դառնալ արտագաղթի նվազեցման համար: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Ջին Բլոքին Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար:

Վեհափառ Հայրապետն ուրախությամբ փաստեց, որ ձեւավորվող գործակցության համար խթան է սերտ բարեկամությունը ԱՄՆ հայ համայնքի հետ: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաեւ դոկտոր Էրիկ Էսրաիլյանին այս հարցում ունեցած կարեւոր դերակատարության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքի ազգային-հոգեւոր կյանքի զորացման գործում ունեցած ակտիվ մասնակցության եւ ներդրման համար: 

Իր հերթին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ իր ծանոթությունը հայ ժողովրդի հետ մինչ այս եղել է ամերիկահայ համայնքի միջոցով: Բլոքը նշեց, որ պատկառելի հայ համայնք կա նաեւ Կալիֆոռնիայի համալսարանում, անդրադարձավ ապագա գործակցության ծրագրերին:

Զրույցի ընթացքում խոսվեց հայ ժողովրդի մշակույթի եւ ազգային ինքնության պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բացառիկ դերակատարության, երկրի եւ Եկեղեցու առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների մասին: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայոց Եկեղեցու առաքելությանը նվիրյալ եւ հավատավոր հայորդիների բերած զորակցությանը եւ Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական ու սոցիալական ծրագրերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ