News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որը հանդես է գալիս հստակ ներդրումային ծրագրերով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Միաժամանակ, նա նկատեց, որ ամեն ծրագիր առանձին վերցրած շուրջ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողություն ունի։

Իր հերթին «Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական բարձր վստահությունն էլ հատուկ երաշխիք է արտասահմանից ներդրումներ բերելու առումով. «Սակայն դա տեղի կունենա այն պարագայում, եթե մենք քաղաքապետարանում իրական իշխանություն ունենանք։ Բացի այդ, այդ ծրագրերի իրականացմանը կարող են մասնակցել բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կընդգրկվեն ավագանու կազմում»,–պարզաբանել է նա։

Ամենից առաջ, Մելքումյանի խոսքով, իրենց թիմը պատրաստվում է արագ ներգրավվել ներդրումներ թափոնների վերամշակման ոլորտում՝ ներդնելով համալիր ծրագիր։ Մասնավորապես, արդեն կա ընկերություն, որը պատրաստ է թափոնների վերամշակման ոլորտում ներդնել շուրջ 90 մլն դոլար։ Բացի աղբահավաքությունից եւ  թափոնների վերամշակումից, ԲՀԿ–ն պատրաստ է ներդրումներ ներգրավվել նաեւ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ