News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հսկայական թունավոր մեդուզան, որը գտել են Նոր Զելանդիայի Ուորկուերթ քաղաքի բնակիչները, ինչ-որ այլմոլորակային արարած է հիշեցնում, բայց ոչ, սա ընդամենը խոշոր մազածածկ ցիանեա է, որն ապրում է այդ ջրերում, գրում է  FoxNews-ը:

 «Որդիս ասաց, որ այդ մեդուզան նման է հրաբխի: Եվ, իսկապես, այն շատ հետաքրքիր էր: Այստեղ՝ ափին շատ հաճախ կարելի է տարբեր տեսակի ծովային մարմիններ տեսնել, բայց առաջին անգամ եմ նման մեդուզա տեսնում», — պատմում է Իվ Դիկսոնը:

Դիանա Մաքֆերսոնը՝ Ջրի եւ մթնոլորտի հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցն ասում է, որ մազածածկ ցիանեաները հանդիպում են Նոր Զելանդիայի ափերին հիմնականում տաք եղանակին:

 «Կոնկրետ այս մեդուզան վաղ է հայտնվել ափին: Սովորաբար նրանք հայտնվում են գարնանը կամ ամռանը, երբ ջուրը սկսում է ծաղկել: Հավանաբար մեդուզաների վարքի վրա ազդել է գլոբալ տաքացումը եւ դրա հետ կապված կլիմայական փոփոխությունները», — ասում է գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ