News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստի աշխատանքներին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել կոռուպցիայի դեմ համակարգային եւ քրեաիրավական պայքարի հայաստանյան փորձին եւ  արդյունքներին վերաբերող ելույթով: Ներկայացվել են այս ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները, դրանից բխող օրենսդրական լուծումները, վերջիններիս գործադրման առկա պրակտիկան:

«Այդ բարեփոխումների, ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականության, իրավապահ մարմինների հետ համագործակցության շնորհիվ արձանագրվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի բացառիկ ցուցանիշներ:

2018թ. առաջին կիսամյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերի թիվն ավելացել է 55.4 տոկոսով, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 105 տոկոսով, դատարաններում քննվող գործերի թիվը՝ 50 տոկոսով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության բարձրացման, դատավարական գործողությունների եւ դատախազական հսկողության միջոցների կիրառման արդյունքում մի քանի անգամ բարձրացել է այնպիսի լատենտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպիսիք են պաշտոնեական դիրքի չարաշահումը, կաշառք տալը եւ ստանալը,»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:

Նա գործընկերներին տեղեկացրել է, որ նաեւ դատախազական ներգործության միջոցների ակտիվ եւ հետեւողական կիրառման արդյունքնում 2018թ. ընթացքում բացահայտված՝ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը հասցված ընդհանուր վնասից արդեն իսկ հատուցվել է 5 մլն դոլարից ավելի գումար, իսկ 14 մլն դոլարի չափով վնասի գումար ապահովվագրված  է անհրաժեշտ քրեադատավարական գործիքակազմի, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործություներ կատարելու մեջ մեղադրվող անձանց անշարժ եւ շարժական գույքի, ֆինանսական հաշիվների նկատմամբ կալանքի կիրառմամբ:

Արթուր Դավթյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող այս ծավալուն միջոցառումները եւ կոռուպցիայի հանդեպ իրավապահ մարմինների կողմից դրսեւորվող բացարձակ անհանդուրժողական մոտեցումը նպաստելու է կոռուպցիայի մակարդակի եւ տարածվածության նվազմանը, խթանելու է կոռուպցիայի դեմ պայքարում հանրության կողմից իրավապահ մարմինների հանդեպ վստահության մեծացմանը եւ ցուցաբերվող ներկայիս աննախադեպ աջակցության առավել ընդլայնմանը:

Պատրաստակամություն հայտնելով գործընկեր երկրների դատախազությունների հետ կիսվելու հայաստանյան փորձով՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի դերը ԱՊՀ տարածքում կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր ուղենիշեր ստեղծելու, իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետությունը բարձրացնելու, առաջացող խնդիրներին ընդհանուր ըմբռնողականության մթնոլորտում օպերատիվ լուծումներ տալու առումով:

Նիստի ընթացքում Կոորդիանցիոն խորհրդի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգեւատրվել է «ԱՊՀ ԳԴԿԽ 20-ամյակը» մեդալով՝ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի զարգացման, նրա գործունեության կատարելագործման, այդ նպատակներով ԱՊՀ երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ամրապնդման մեջ ներդրած ավանդի եւ արժանիքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ