News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դասակների եւ վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաեւ  հակագրոհը կազմակերպելու, հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, սեպտեմբերի 17-18-ին Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, համաձայն պատրաստության պլանի, անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամասի հրամանատարության կողմից ընտրված թեման հնարավորինս ներառել է լեռնային պայմաններում ստորաբաժանման կազմով հարձակողական գործողություններ վարելու հավանական տարբերակները, ինչպես նաեւ հաշվարկվել են հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների տարբերակները:

Ստորաբաժանումների հրամանատարները հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերել  հետախուզական խմբերի, հրետանու կրակի կառավարման, կապի կազմակերպման եւ առաջին բուժօգնության ցուցաբերման ուսումնական կետերում զինծառայողների գործողություններին:

Զորավարժության ավարտին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը բարձր է գնահատել բոլոր մասնակիցների գործողությունները եւ հորդորել մանրամասն վերլուծել զորավարժության յուրաքանչյուր փուլը:

Տպել
Ամենաշատ