News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավելի վաղ մասնագետները կարծում էին, որ մարդանման կապիկների համայնքները կառուցվում են մրցակցության հիման վրա, հատկապես դա ակնհայտ է արուների շրջանում, ովքեր մրցում են էգերի ուշադրության եւ սննդի հասանելիության համար:

Սակայն պարզվել է, որ խոշոր կապիկների արուները կարող են երկար տարիների ընկերական հարաբերություններ ձեւավորել, գրում է Daily Mail-ը:

Այս եզրակացությանն են եկել կենդանաբանները՝ մեկ տարի ուսումնասիրելով Ռուանդայում լեռնային գորիլաների 10 համայնքներին:

 Մասնագետները նկատել են, որ գորիլաները հաճախ են վիճում այլ խմբերի ներկայացուցիչների հետ: Սակայն եթե նրանք բախվում են իրենց խմբի նախկին ընկերների հետ, ապա թշնամությունը վերանում է:

Բժիշկ Մելանի Միրվիլն ասում է. «Հետաքրքիր է, որ գորիլաների կյանքի հիմքում  ուտելիքի եւ էգերի մրցակցությունն է ընկած: Բայց նրանց կյանքի զգալի մասը ընկերական կապերի ազդեցության տակ է գտնվում, որոնք օգնում են հաշտ ապրել, գրում է «Մոյա պլանետան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ