News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը սեպտեմբերի 19-ին, պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած արդեն 24-ամյա դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը եւ կատարված մեծ աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի ամրապնդման, մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման առումով։ Նախարարը դրվատանքով խոսեց դեսպան Բադեյանի՝ պաշտոնավարման ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու եւ զարգացնելու ջանքերի մասին, ինչպես նաեւ կարեւորեց հայ համայնքի նշանակալից դերակատարությունը Քուվեյթում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Հանրապետությանը եւ Քուվեյթի արտաքին գործերի նախարարությանը` ցուցաբերվող մշտական աջակցության եւ սերտ փոխգործակցության համար: Դեսպան Բադեյանը իր խոսքում եւս կարեւորեց տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների համատեքստում՝ ընդգծելով Քուվեյթի պետության կողմից հայ համայնքի հանդեպ հոգատար եւ հյուրընկալ վերաբերմունքը:

Տպել
Ամենաշատ