News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ ռոմանոս Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու եւ օրինական կարգով ընթացքը լուծելու համար:

Գործի քննությունը հետագայում հանձնվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, որտեղ էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կայացված որոշմամբ՝ քրեական գործ հարուցելը մերժվել էր:

Սակայն Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին: Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ