News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հաջորդ վեցամյա շրջափուլը ռուսական տնտեսության համար հեշտ չի լինելու պատժամիջոցների, ինչպես նաեւ առեւտրային պատերազմների հնարավոր ընդլայնման եւ հովանավորչության քաղաքականության  պայմաններում, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԲԿ»–ն։

Նրա խոսքով՝ այդ պայմաններում տնտեսական քաղաքականությունը պետք է այնպես կառուցել, որ կարողանան վստահաբար զարգանալ ոչ ամենալավ պայմաններում։ Դրա հետ մեկտեղ պետք է ապահովել քաղաքացիների կյանքի մակարդակի կայուն բարձրացումը։ Մեդվեդեւը շեշտել է, որ 2019-ը կդառնա ներկայումս կառավարության կողմից ընդունվող որոշումների ադապտացիայի տարի։

Նա բերել է Տնտեսական զարգացման նախարարության տվյալները, ըստ որի 2021 թվականին տնտեսական աճի տեմպը կգերազանցի 3 տոկոսը, որին կարելի է հասնել արտահանման ներուժ ունեցող ոլորտների շնորհիվ։ Մեդվեդեւի կարծիքով՝ այդ ոլորտներն են քիմիական եւ սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ