Google-ը որոշել է փակել YouTube Gaming պլատֆորմը՝ ամբողջությամբ ծառայությունը տեղափոխելով YouTube հարթակ: 2019-ի մարտից ընկերությունը կդադարեցնի Google Play-ի եւ App Store-ի համապատասխան բջջային հավելվածի աջակցությունը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
YouTube Gaming-ը մեկնարկել էր 2015 թվականին եւ տեղադրվել որպես հայտնի Twitch տեսասթրիմինգային ծառաության մրցակից: Խաղացողների համար առաջարկվել են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են տեսախաղերի ուղիղ հեռարձակումներ, խաղերի կատալոգ, չաթ, հովանավորչական բաժանորդագրություններ:
Ներկայումս YouTube-ի «Տեսախաղեր» ալիքի բաժանորդների թիվը, ուր տեղափոխվելու է YouTube Gaming ծառայությունը, մոտ 78.7 միլիոն մարդ է: