News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հապշտապ, ընտրություններից 2 օր առաջ որոշեց Երեւանի տաքսիստներին ազատել հարկերից՝ լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը եւ պարզաբանեց. «Մենք չենք կարող ասել, որ սա ուղղակի ընտրակաշառք է, բայց ընտրություններից 2 օր առաջ այս  մարդկանց խնդիրները չլուծել, հապշտապ ազատել հարկերից, դա գիտե՞ք ինչ է նշանակում. նշանակում է, որ այդ խնդիրը չի լուծվել, չէ՞, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մարդկանց խնդիրները հետո լուծելու են շատ ավելի վատ ձեւով, որովհետեւ այդ խնդիրները պետք է լուծվեն»։

Պետրոս Ղազարյանը նշեց, որ աշխարհում չկա երկիր, որտեղ տաքսու վարորդները որեւէ ձեւով պետության հետ չառնչվեն եւ հարկ չմուծեն.«Որովհետեւ եթե տաքսու վարորդը հարկ չի մուծում, ավտոբուսի վարորդն ասելու է՝ ես ինչի եմ մուծում, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մարդկանց սոցիալական վճարները պետք է հստակեցնել, որ այսօր տաքսի քշելը սոցիալական հարց է, բայց հարկերից ազատելը երկար չի տեւելու»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախից տեսակապով Աջափնյակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ տեղեկացրեց, որ կառավարությունը «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների հետ կապված քննարկումներ է անցկացնում ու մի հարցով արդեն որոշում ունեն. «Մենք, կարծեք թե, շատ լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Մենք շատ մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում եւ Երեւանում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից: Սա շատ կարեւոր որոշում է, այն ունի սոցիալական նշանակություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ