News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին հրավիրված են ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորները:

Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվում է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը:

Հյուրերը կայցելեն ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա կգտնվեն նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ