News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ին  «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռեւս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն են տարածել մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի եւ 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «...խուզարկությունը որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունը...»։

Թեեւ խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված այնպիսի կարեւոր գործի հետաքննությանը, ինչպիսին ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն է, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանումը կարելի է ընկալել միայն որպես հավաստիացում, որը պետք է ամրապնդվի ծանրակշիռ փաստերով եւ հիմնավորումներով։ Քանի դեռ դրանք չկան, մենք հայտարարում ենք, որ.

Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելիս իրավապահ մարմինները պարտավոր են առավել նրբանկատություն դրսեւորել եւ հաշվի առնել, որ սարքավորումներ առգրավելը եւ օրեր շարունակ պահելը խափանում է ԶԼՄ-ի աշխատանքը եւ սահմանափակում է լսարանի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,

Իրականացված խուզարկության համար հիմք կարող էին ծառայել միայն համապատասխան օպերատիվ տեղեկությունները, բայց ոչ՝ լրատվամիջոցի հրապարակումները,

Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը եւ սպառնալ տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածությանը,

Չի կարելի անտեսել խուզարկության՝ լրատվամիջոցի համբավի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ լրատվական դաշտում ավելորդ զգուշավորություն առաջացնելու վտանգը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

Քննչական կոմիտեից՝ փորձաքննության ավարտից անմիջապես հետո հրապարակել դրա հիմնական արդյունքները, ինչից պարզ կդառնա, թե որքանով էին ՀՀ ոստիկանության եւ ՀՔԾ-ի գործողություններն անհրաժեշտ եւ համաչափ,

Ոստիկանությունից եւ ՀՔԾ-ից՝ հնարավորինս շուտ խմբագրությանը վերադարձնել համակարգիչը եւ հիշողության կրիչները, քանի որ, կարծում ենք,  պրոֆեսիոնալ գործողությունների պարագայում իրավապահները կարող էին 3 օրվա ընթացքում ավարտել «Yerevan.today»-ի հետ կապված փաստերի ու հանգամանքների ուսումնասիրությունը,

Դատախազությունից՝   պատշաճ վերահսկողություն սահմանել ոստիկանության եւ քննչական մարմինների գործողությունների նկատմամբ՝ կապված «Yerevan.today»-ում իրականացված խուզարկության հետ՝ քննության առարկա դարձնելով նաեւ այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մատնանշած խախտումները։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետեւել նախաքննության ընթացքին ու իրադարձությունների զարգացումներին եւ մեր դիրքորոշումն ու գնահատականները հայտնել հանրությանը»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

 «ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ամենաշատ