News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Իմ քայլ»-ի կողմից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ողջ նախընտրական քարոզարշավն իր ուսերին տարավ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով՝ Կառավարության ղեկավարը, առանց այն էլ պետության մասին հոգ տանելու ծանր բեռը ուսերին, գտնվելով հոգնած վիճակում, ստիպված էր ամեն երեկո Մարությանի փոխարեն տանել նախընտրական քարոզարշավը։

«Որովհետեւ եթե ընտրվի Հայկ Մարությանը, ըստ էության, ստացվում է, որ նորից Նիկոլ Փաշինյանն է ընտրվել «Երեւանի ամենայն քաղաքապետ», եւ մենք բոլորս կշնորհավորենք Նիկոլ Փաշինյանին՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ»,- ավարտեց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ