News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պատվիրակությունը Վիեննայում էր՝ մասնակցելու ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ սերտ համագործակցությանը: Նախարարի տեղակալը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ստանձնած պարտավորությունների կատարումը, բաց է կառուցողական երկխոսության եւ համագործակցության համար: Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, եւ որ հայկական կողմը պատրաստ է ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանում կազմակերպել տարածաշրջանային եւ միջազգային հանդիպումներ:

Այցի շրջանակում տեղի են ունեցել նաեւ աշխատանքային մի շարք հանդիպում-քննարկումներ:

ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության բաժանմունքի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի կողմից ստորագրվել է Երկրի համագործակցության շրջանակային փաթեթը:

ԱԷՄԳ-ի սեյսմիկ ու հրաբխային անվտանգության ռիսկերի գնահատման բաժանմունքի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի մասով ծրագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել ԱԷՄԳ-ի նախնական առաքելություն ՀԱԷԿ-ի սեյսմիկ եւ հրաբխային ռիսկերի ծրագրի գնահատման նպատակով:

ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի սթրես թեսթի արդյունքները եւ առաջարկությունների իրականացման նպատակով մշակված պլան-ժամանակացույցը: ԵՄ-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելելու Հայաստան եւ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնական հաշվետվություն ներկայացնել 2019 թվականի սեպտեմբերին: ԵՄ-ի առաքելությունը կմեկնարկի 2019 թվականի նոյեմբերից:

ԱՄՆ Տեխասի նահանգի Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են ինստիտուտի հնարավորությունները, ինչպես նաեւ՝ ուսումնական վարժանք իրականացնելու մեծ փորձառությունը: Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Հայաստանից եւս մասնակիցներ ներգրավել վարժանքներին:

ՀՀ պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է նաեւ ՉԺՀ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Ատոմային էներգիայի՝ խաղաղ նպատակով օգտագործման մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը:

Այցի շրջանակում պատվիրակները մասնակցել են նաեւ Ղազախստանի պատվիրակության կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ղազախստանի անդամակցությանն  ԱԷՄԳ-ի Արեւելյան եվրոպական խմբին, այնուհետեւ այցելել են Ֆրանսիայի Հանրապետության ցուցահանդեսին՝ նվիրված ատոմային մոդուլյար էներգաբլոկներին:

Նշենք, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանն անցկացվում է  սեպտեմբերի 17-ից 21-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ