News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում 446 միլիոն դոլար ռեկորդային գնով վաճառքի են հանել ոչ մեծ մի տուն՝ 4 ննջարաններով՝ հայտնում է Bloomberg-ը։

Աշխարհում վաճառվող տներից ամենաթանկը տեղակայված է ոչ մեծ՝ 15 հա հողատարածքի վրա, որտեղ կա սեփական ավտոկայանատեղի եւ լողավազան, սակայն շքեղ այն չես անվանի՝ նշում է գործակալությունը։

Տունը Հոնկոնգի ամենամեծ պահանջարկ ունեցող թաղամասում է։ 1991թ․ կառուցված եւ 90-ականներին հատուկ ներքին հարդարանքով տունը գտնվում է Middle Gap, 24 հասցեում՝ Վիկտորիա բարձունքի վրա։

«Գինն ավելի շատ վերաբերում է հողին, որի վրա այն գտնվում է։ Տունը բավական հին է։ Եթե անգամ տան համար այդքան գումար վճարեն, միեւնեույն է, ստիպված են լինելու այն քանդել եւ տեղում նորը կառուցել»,- ասում է անշարժ գույքի գործակալ-խորհրդատու Լոուրենս Բրաունը։

Նշված բարձունքի վրա գտնվող տների գնային ռեկորդը պատկանում էր 2016թ․255 միլիոն դոլարով վաճառված տանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ